Thursday, February 7, 2013

Ներե՞լ


Ներողամտությունը մարդկային մեծ արժեքներից մեկն է: Բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, չկա մեկը ով ներման արժանի չլինի, ներելը ինքնին արվեստ է, որին պետք է տիրապետել: Միշտ մտածել եմ արդյո՞ք կան թշնամիներ,վատ մարդիկ, չգիտեմ երևի կան,  բայց այնտեղ, որտեղ ես երբևիցե չեմ եղել:Ուզում եմ հավատալ ասածիս, բայց ինքս էլ գիտեմ որ կան և՛ վատ մարդիկ, և՛ թշնամիներ:Ես նրանց դեռ չեմ հանդիպել (չեմ էլ ուզում):
Կուզեմ գա այնպիսի ժամանակ, որ ինչ- որ մեկը իմ ներմանը սպասի, բայց… չէ, չեմ ուզում, այդ ես չէ որ պետք է ներեմ, ես չէ,  որ պետք է դատեմ դիմացինիս, և որոշեմ արդյո՞ք մեղավոր է նա, թե՞ ոչ:
Մարդիկ տարբեր են. սիրում են և չեն սիրում,կեղծ են ու անկեղծ: Բարդ է: Ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է և նարնջագույն, բայց ինչպես… ինչպե՞ս հավատալ և վստահել…ինչպե՞ս...չգիտեմ…
Գիտեմ, որ կյանքում կարևոր զենք է քայլ կատարել կարողանալը, հասկանալ, որ պետք է փորձել:
Երբեմն մենք ինքներս կարիք ունենք խոսելու,արտահայտվելու, ինչու ոչ ներման արժանանալու...
Կարծում եմ` սխալների մասին պետք է խոսել, հասկանալ թե որտեղից է այն ծլել և արմատախիլ անել:
Ոչինչ հեշտ չէ, ոչ ոք կատարյալ չէ:
Հասկանալ է պետք ամենքին...


No comments:

Post a Comment