Saturday, March 23, 2013

Ի՞նչ է սերը


Սերը շնչավոր էակ է, աերոբ օրգանիզմ, ապրում Է որոշակի տարիք, օգտագործում պատրաստի սնունդ, բանական էակ չէ (գործելուց առաջ չի մտածում), անում է այն, ինչ խելքին փչում է, գալիս է, երբ հարմար է գտնում և հեռանում անհարմար պահի..
Օգնում է սիրել ու սիրվել, համարձակվել և տեղում դոփել…
Զգալ մեծ երջանկություն: Մի քիչ տխրություն, համեմված արցունքներով..
 Նա սիրում է սիրել ու սիրվել ;)

Շատ հավես ունենք ու լիքը դաս


22:20
Ուրախ, խելառ, ցանցառ, խելացի, գեղեցկուհի, մի խոսքով իմ քույրիկ Նելլի…
Հիշում եմ, երբ փոքր էինք, նույն զգեստներն էինք հագնում, նույն մազակալներն էինք կրում, նույն մանկապարտեզը հաճախում:
22:32
Ուզում եմ շատ բան պատմել Նելլիկի մասին, բայց  նրան խոսքերով նկարագրել չեմ կարող, իր հետ շփվել է պետք: Այ ընկեր Էմանուելը կհաստատի, որ մարդ գժվացնող է:D
23:15
Տարիներ են անցել, իսկ մենք ավելի ու ավելի ենք մտերմացել:
Ուզում եմ ասել որ քեզ շատ եմ սիրում Նելլիկ, ու այսօրվա տաք կարտոֆիլը և քեզ համար վառած մատները չստիպեցին որ քեզ քիչ սիրեմ:
Գիտեք չէ, էնքան անճար ա, որ չկարողացավ իր կարտոֆիլը մաքրի, ես էլ որպես մեծ ու հոգատար քույրիկ իմը կիսատ թողեցի և սկսեցի իրենը մաքրել:
Տեսնելով, թե ինչպես դժվար է տաք կարտոֆիլ մաքրելը, ասաց. «Ասա, որ դու հարամչի ու վատ քույրիկ ունես», իսկ ես. «Աաաա, որ ասեցի դրանից ինչ կփոխվի»:
Անկախ ամեն ինչից մենք միմյանց հանդուրժում ենք:



Thursday, February 14, 2013

Պարապ 12-ները


«Էս ինչ պարապ եք, որ դասի եք գալիս»,-ասաց ընկեր Արտակն ու հեռացավ:
Այո, մենք` տասներկուերորդ դասարանցիներս, պարտաճանաչ կերպով, քիչ բացակայելով, համարյա թե դասից չթռնելով, ոչ մի միջոցառման չմասնակցելով ապրում ենք, նույնիսկ հաշվետվություն չենք գրել, որի համար արժանացել ենք տիար Գևորգի բարկությանը, այն էլ ի՜նչ բարկություն… միայն առավոտյան  ընդհանուր պարապմունքին ենք մասնակցում (բայց վայ էդ մասնակցելուն), մեկ էլ խելոք դաս ենք անում:

Thursday, February 7, 2013

Ներե՞լ


Ներողամտությունը մարդկային մեծ արժեքներից մեկն է: Բոլորս էլ սխալվելու իրավունք ունենք, չկա մեկը ով ներման արժանի չլինի, ներելը ինքնին արվեստ է, որին պետք է տիրապետել: